ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Հազարաշեն՝ դիրքերում

Հազարաշեն՝ դիրքերում
28.01.2021 | 19:42

Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալել էր Արցախի Թաղավարդ գյուղի պաշտպանությանը մասնակցած կամավորների, որոնք պատերազմի ժամանակ իրենց պաշտպանական ամրությունները կառուցել էին հազարաշեն տանիքի եղանակով։ Հանդիպման ընթացքում տղաները պատմել են՝ ինչպես են կռվում զենքով ու մշակույթով։Հազարաշենի առավելությունն այն է, որ կարելի է կառուցել առանց մետաղական ամրակալների, ու չնայած դրան՝ այն ամուր է, դիմացկուն։ Մեծ ուժի գործադրման դեպքում անգամ չի փլվում, առնվազն՝ կարող է ջարդվել։

Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի բնորոշմամբ՝ հետաքրքիր ու եզակի այս պատմությունը մեկտեղել է պայքարը, պաշտպանությունն ու մշակութային սիմվոլիկան։ Թանգարանը արձանագրելու է տղաների պատմությունն ու հասցնելու է սերունդներին։
Հազարաշեն ծածկերը հայկական ավանդական ճարտարապետության բացառիկ նմուշներից են։ Հազարաշենի կառուցվածքային սկզբունքը հայկական ճարտարապետության մեջ կիրառվել է գլխատներում, աշխարհիկ և պաշտամունքային բազմապիսի կառույցներում։ Ծածկերի կառուցման այս ձևը լայն տարածում է ունեցել այն շրջաններում, որոնք հարուստ են եղել շինարարական փայտով։ Այդպիսի շրջաններից են, օրինակ՝ Ճորոխի հովիտը և Արցախի գյուղերը։


Դիտվել է՝ 6348

Մեկնաբանություններ